Պեկինում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց ՀՎՀ հիմնադիր նախագահին
09/23/2015
Սեպտեմբերին ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանի Պեկին կատարած այցելությունից հետո 2015 թվականը շարունակեց Հայկական Վիրտուալ Համալսարանի համար նոր հորիզոններ բացել Ասիայում:
ՀՎՀ ծրագրերը նախկինում ներկայացվել էր Չինաստանի մեծ քաղաքներից մեկում` Հոնգ Կոնգում: Դոկտոր Երվանդ Զորյանի մայրաքաղաք Պեկին կատարած վերջին այցը ևս մեկ հնարավորություն էր ամրապնդելու կապերը Չինաստանում և հատկապես Պեկինում բնակվող, սովորող և աշխատող հայերի հետ:
Պարոն Երվանդ Զորյանը հնարավորություն ունեցավ այցելելու Պեկինում ՀՀ դեսպանատուն: Այցի ընթացքում նրան հյուրընկալեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, որից հետո նա նաև ծանոթացավ դեսպանատան աշխատակազմի հետ: Այցի ժամանակ դոկտոր Երվանդ Զորյանը հնարավորություն ունեցավ տեղեկանալու Պեկինում հայ համայնքի կարգավիճակի մասին, ինչպես նաև համայնքի խնդիրների, մասնավորապես կրթական խնդիրների մասին: Այս համատեքստում պարոն Զորյանը ներկայացրեց ՀՎՀ-ի գործունեությունը և ծրագրերը, ինչպես նաև էլեկտրոնային գրքերի շարքը: Դեսպանը շատ ոգևորվեց` իմանալով ՀՎՀ-ի տրամադրած կրթական հնարավորությունների մասին, և նա ցանկություն հայտնեց ՀՎՀ-ն ներկայացնել Չինաստանում: