Հայերենի տարածումը հիբրիդ ծրագրով
11/30/2014
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիբրիդ ծրագիրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ համարվում է հաջողակ կրթական ծրագիր օրեցօր աճող դպրոցների թվով: Վերջիններս սիրով ընդունում և կիրառում են ՀՎՀ հիբրիդ ծրագրի նորարարական մոտեցումը սփյուռքի հայ մանուկների դասավանդման ծրագրերում: Այս ծրագիրը իր մեջ ներառում է և′ ավանդական, և′ օնլայն կրթության մեթոդը: Ուսանողները, ըստ էության, հաճախում են իրենց համայնքի դպրոցը, որտեղ իրենց դասավանդում է համայնքի ուսուցիչը. վերջինս էլ համագործակցում է ՀՎՀ օնլայն ուսուցչի հետ ուսումնական շրջանի ողջ ընթացքում: Այսպիսով, երկուսը միասին օգնում են ուսանողներին հասնել առավելագույն արդյունքների այս գրավիչ ուսումնական մեթոդով, որը հիմնված է ՀՎՀ օնլայն դասընթացների նյութերի վրա:
Տեղեկանալով հիբրիդ ուսուցման առավելությունների մասին`ՀԲԸՄ Սոֆիա Հայլեռ կիրակնօրյա դպրոցը միացավ ՀՎՀ հիբրիդ ծրագրին 2014 թ. ձմեռային ուսումնական շրջանի ընթացքում: ՀԲԸՄ Սոֆիա Հայլեռ կիրակնօրյա դպրոցի, ՀՎՀ անձնակազմի, Սոնյա Ավագյանի և Սոֆիա Հայլեռ կիրակնօրյա դպրոցի 2 ուսուցիչների համատեղ ջանքերի շնորհիվ ծրագիրը իրականացավ: Մոտ 20 ուսանող գրանցվեցին արևելահայերենի դասընթացին և հաջողությամբ շարունակեցին դասընթացը ուսումնական շրջանի ընթացքում:
Ծրագիրը մեծ հաջողություն ունեցավ և իր ուրույն տեղը զբաղեցրեց համայնքային այլ կարևոր ծրագրերի շարքում: ՀՎՀ-ն տեղ գտավ նաև Բուլղարիայի ՀԲԸՄ ամառային ճամբարի ծրագրում 2014թ. օգոստոս ամսվա վերջում: Համայնքի շատ անդամներ, ինչպես նաև հիբրիդ ծրագրի ուսանողներ հնարավորություն ունեցան մասնակցելու ՀՎՀ-ի կազմակերպած վիրտուալ շրջագայություններին, օնլայն խաղերին և մրցաշարերին:
Հիբրիդ ծրագիրը անկասկած իր կարևորագույն ներդրումն ունի ՀՎՀ-ի առաքելության իրականացման գործում. այն է` տարածել հայ ինքնությունը սփյուռքում: