login
Հոդվածներ
Նոր Զելանդիայի հայկական միությունը միանում է ՀՎՀ հիբրիդ ծրագրին 12/11/2017

ՀՎՀ հիբրիդ կրթության մեջ ներգրավված դպրոցների աշխարհագրությունը ընդլայնվում է. Նոր Զելանդիայի հայկական միությունը գործնական քայլեր է ձեռնարկում առաջիկա ուսումնական տարում լեզվի դասընթացներ սկսելու համար։

 

Նոր Զելանդիայի հայկական միության ղեկավար Նուբար Յաղուբյանը ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հետ համագործակցությունը որակում է որպես հայ համայնքի երիտասարդության ազգային ինքնության պահպանմանն ուղղված կարևորագույն քայլերից մեկը։ Պարոն Յաղուբյանը հնարավորություն է ունեցել ծանոթանալ ՀՎՀ-ի կրթական ծրագրերին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ։

 

2017թ. հոկտեմբերի 15-ին Նոր Զելանդիայի հայ համայնքի և ՀՎՀ-ի օնլայն հանդիպման ժամանակ քննարկվեց ՀՎՀ հիբրիդ կրթության մեկնարկը Օքլենդի կիրակնօրյա վարժարանում։ Համայնքը ներկայացրեց դոկտոր Զավեն Փանոսյանը, Նուբար Յաղուբյանը, Արսեն Սարգսյանը և Գոհար Բաղդասարյանը։ Հանդիպմանը ՀՎՀ-ից ներկա էին ՀՎՀ հիմնադիր և նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը, հիբրիդ կրթության ծրագրի համակարգող Արփինե Թավաքալյանը և գործառնական տնօրեն Գառնիկ Սևոյանը։

 

Երկրորդ հանդիպումը համայնքի անդամների, ուսուցիչների, ծնողների և ուսանողների հետ տեղի ունեցավ 2017թ. դեկտեմբերի 3-ին։ Կիրակնօրյա դպրոցում դասընթացները կմեկնարկեն 2018 թվականի փետրվարին։