«Nouvelles d’Arménie» ամսագիրը ներկայացնում է ՀՎՀ-ն. տեխնոլոգիական ռեսուրս կրթության համար
04/10/2017
Իր 8 տարվա հաջող գործունեության ընթացքում ՀՎՀ-ն ներկայացվել է բազմաթիվ տեղական և միջազգային լրատվամիջոցների կողմից։ Վերջին անդրադարձը կատարել է Ֆրանսիայում հրատարակվող «Nouvelles d’Arménie» ամսագիրը։
«Nouvelles d’Arménie» ամսագիրը հանրության ուշադրություն է հրավիրել ՀՎՀ-ի գործունեությանը դեռևս 2016 թվականին։ Ամսագիրը ՀՎՀ-ի գործունեությանը կրկին անդրադարձել է իր ապրիլյան համարում` ընդգծելով հսատատության անգնահատելի տեխնոլոգիական ռեսուրսների կարևորությունը աշխարհասփյուռ հայության համար` ապահովելով ոչ միայն հայկական կրթություն, այլ նաև կապող օղակ հանդիսանալով ամբողջ աշխարհում սփռված հայերի համար։ Հոդվածի հեղինակը ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի հաղորդակցության գծով մենեջեր Սիմոն Լանդրեն է: Վերջինս ՀՎՀ-ն ներկայացնում է որպես գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մի «հավակնոտ ծրագիր», որը մեծ ժողովրդականություն է վայելում ամբողջ աշխարհում`ապահովելովհամընդհանուր իրազեկության բարձրացում և առաջարկելով ծրագրերի մեծ բազմազանություն։ Նա հոդվածը եզրափակում է` խոսելով ՀՎՀ-ի «համաժողովրդական հաջողության» մասին։
Հոդվածի վերջում ներկայացվում են ՀՎՀ-ի հաջող գործունեությունը փաստող մի շարք որակական և քանակական տվյալներ։ ՀՎՀ ուսանող Փարսա Զարինի խոսքերը հնչում են որպես ապացույց, իսկ վերջին վիճակագրական տվյալները խոսում են ծրագրի շոշափելի հաջողության մասին։