login
Հոդվածներ
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը համագործակցում է ՀՎՀ-ի հետ 04/17/2017

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հետ համագործակցության հիմքը դրվել է 2016-2017 ուսումնական տարվա սկզբում (2016 թ. սեպտեմբերից մինչև 2017թ. հունիս)։ Դասընթացին մասնակցում են կառավարման և միջազգային հարաբերություններ բաժնի 16 ուսանող։ Դասընթացը անցկացվում է ռուսերենով: Ուսանողները կարող են հաջորդաբար անցնել ՀՎՀ արևելահայերեն դասընթացի 3 ` սկսնակ, տարրական և նախամիջին մակարդակները։

Լավագույն արդյունքներին հասնելու համար ՀՎՀ-ն կիրառեց իր հիբրիդ կրթական ծրագիրը, որպեսզի ուսանողները կարողանան օգտվել ինչպես օնլայն, այնպես էլ առկա դասավանդման մեթոդներից։

Որպես ուսումնական նյութ` օգտագործվում են ՀՎՀ առցանց դասընթացները, և շաբաթը մեկ անգամ ուսանողները հնարավորություն ունեն դեմ առ դեմ հանդիպելու ՀՎՀ կրթական ծրագրի համակարգող Մարինա Խաչատուրյանի հետ։ Ուսումնական գործընթացը ուղեկցվում է ՀՎՀ օնլայն դասախոսություններով, ինպես նաև սոցիալ-մշակութային միջոցառումներով` ուսանողներին Հայաստանի սոցիալ-մշակութային կյանքին հաղորդակից դարձնելու նպատակով։ Ուսանողները Մարինա Խաչատուրյանի և ՀՎՀ հիբրիդ ծրագրի համակարգող Արփինե Թավաքալյանի ուղեկցությամբ այցելեցին Մատենադարան։

ՀՎՀ-ի համագործակցությունը Հարավային Կովկասի առաջատար հաստատություններից մեկի` Հայ-ռուսական համալսարանի հետ դեռ միայն սկիզբն է. ՀՎՀ-ն մեծ ներուժ ունի ընդլայնելու իր ծրագիրը ՀՌՀ-ի ավելի մեծ ռուսալեզու լսարանի համար։