login
Հոդվածներ
ՀԲԸՄ Եգիպտոսի հաջող վերադարձը հիբրիդ ծրագրի շրջանակներում 08/10/2022

«Մենք կը խօսինք հայերէն» խորագրով այս տեսանյութը պատրաստվել է ՀՎՀ-ի ՀԲԸՄ Եգիպտոսի հիբրիդ դպրոցի կողմից, որի գործունեությունը մեկնարկել էր 2013 թվականին՝ ՀԲԸՄ-ի Կահիրեի և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) համագործակցության շրջանակներում։  Համայնքային կրթական կենտրոնը միացավ ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրի առաջին դպրոցների շարքին։ Մինչև օրս հայոց լեզվի և շախմատի դասընթացներին մասնակցել է ավելի քան 65 ուսանող:
 

Համավարակի պատճառով ընդհատված համագործակցությունը նոր թափով մոկնարկեց երկու տարի անց՝ 2022 թվականի մայիսին, նոր և իրենց ուսումը ՀՎՀ-ի հետ շարունակող ուսանողների մասնակցությամբ։ Հայոց լեզվի և շախմատի առցանց դասարաններում այսօր սովորում է ավելի քան 50 ուսանող։ Դպրոցի ուսումնական գործընթացն ընթանում է սահուն կերպով՝ ընդհանուր տնօրեն տիկին Ասյա Գաբրիելյան-Սիմոնյանի և ՀՎՀ-ի դեսպան և ավագ խորհրդական տիկին Աննա Դոլաբջյան-Տրայանի բարձր ղեկավարության ներքո՝ ընդլայնվելով բավականին հավակնոտ ծրագրերով:


Այս արդյունավետ համագործակցությունը կյանքի կոչվեց՝ ՀԲԸՄ-ի Եգիպտոսի մասնաճյուղի պատվավոր նախագահ պարոն Պերճ Թերզյանի, ՀԲԸՄ-ի Կահիրեի մասնաճյուղի փոխատենապետ և ՀԲԸՄ-ի Եգիպտոսի ատենապետ պարոն Օննո Բելեքդանյանի և, մասնավորապես, ՀԲԸՄ-ի Կահիրեի մասնաճյուղի ատենապետ և Եգիպտոսի ՀԲԸՄ-ի փոխատենապետ դոկտոր Վիգեն Ճիզմեջյանի անմիջական և անխոնջ ջանքերի շնորհիվ։


Կարդացեք նաև՝ http://agbuegypt.com/32-armenian-language-students-and-19-for-chess-enrolled-in-avc-agbu-egypt
 

Այս տեսանյութի հրապարակումից որոշ ժամանակ անց մեծ ցավով ստացանք պարոն Օննո Բելեքդանյանի և դոկտոր Վիգեն Ճիզմեջյանի անժամանակ մահվան գույժը։