login
Հին շրջանի հայոց պատմություն – մաս 2
Դասավանդման լեզուներ
infoՈւսանողի մասնակցության տեսակը

Դասընթացը ներկայացնում է հին շրջանի հայոց պատմության համառոտ նկարագրությունը` ընդգրկելով Տիգրան II Մեծի թագավորության վերջին տասնամյակից մինչև IV-V-րդ դարերը: Այն բաղկացած է 8 դասից և ներկայացնում է. Ք.ա. 69-66 թ.թ. տեղի ունեցած հայ-հռոմեական պատերազմները, Արտավազդ II-ի թագավորության ժամանակաշրջանը, Արտաշեսյանների անկումը, գիտելիքներ է պարունակում Հայաստանում Արշակունյաց թագավորության հաստատման, քրիստոնեության ընդունման, Պապ թագավորի իշխանության մասին, ինչպես նաև նկարագրում է IV-V-րդ դարերի Հայաստանի պետական կարգը:
Դասընթացը մատչելի է մեծ լսարանի համար: Շեշտը դրված է Հայաստանի աշխարհագրության, Հայաստանի պետական կառույցների, անկախության նպատակների, սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացումների և հայոց եկեղեցու պատմության վրա:

Ուսումնական շրջանի օրացույց 2025

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԳՐԱՆՑՄԱՆ ՓՈՒԼԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Ձմեռ 2025դեկտեմբեր 6 (ուրբաթ) – դեկտեմբեր 22 (կիրակի), 2024թ.հունվար 6 (երկուշաբթի) – մարտ 11 (երեքշաբթի)
Գարուն 2025մարտ 7 (ուրբաթ) – մարտ 23 (կիրակի)ապրիլ 7 (երկուշաբթի) – հունիս 10 (երեքշաբթի)
Ամառ 2025հունիս 6 (ուրբաթ) – հունիս 22 (կիրակի)հուլիս 7 (երկուշաբթի) – սեպտեմբեր 9 (երեքշաբթի)
Աշուն 2025սեպտեմբեր 5 (ուրբաթ) – սեպտեմբեր 21 (կիրակի)հոկտեմբեր 6 (երկուշաբթի) – դեկտեմբեր 9 (երեքշաբթի)

Թեմաները

  • Հայ-հռոմեական պատերազմները ք.ա. 69-66 թ.թ.;
  • Հայաստանի պայքարը Հռոմի դեմ Արտավազդ II-ի օրոք: Արտաշեսյանների անկումը;
  • Հին Հայաստանի պետական կարգը, տնտեսական և մշակութային կյանքը;
  • Արշակունյաց թագավորության հաստատումը Հայաստանում (Տրդատ I Արշակունի);
  • Քրիստոնեության ընդունումը Հայաստանում;
  • Հայ ժողովրդի պայքարը Սասանյան Պարսկաստանի դեմ IV դարի 330-360-ական թվականներին: Արշակ 2րդ;
  • Հայաստանը Պապ Արշակունու օրոք: Արշակունիների անկումը;
  • Ավատատիրությունը Հայաստանում IV-V դարերում: Պետական կարգը:

Ուսուցման արդյունքները

Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները ծանոթ կլինեն հայոց պատմության նշանակալից իրադարձությունների ժամանակագրությանը, կունենան գիտելիքներ համաշխարհային պատմության մեջ հայոց պատմության դերի մասին, կունենան պատմական գործընթացները ուսումնասիրելու, վերլուծելու, մեկնաբանելու և խնդիրները լուծելու փորձ:

Դասացուցակը

Շաբաթ 0

Ծանոթացման շաբաթ
Ուսանողը ծանոթանում է կրթական առցանց տիրույթի, ուսանողի ուղեցույցի հետ, լրացնում է իր նկարագիրը (պրոֆայլ), մասնակցում է ֆորում-քննարկմանը՝ ներկայացնելով ինքն իրեն: Այս ընթացքում ուսանողը ծանոթանում է նաև տեխնիկական պահանջների, հաղորդակցության և կրթական գործիքների հետ, ընտրում է ճիշտ ժամային գոտին՝ ուսման ընթացքում հեռավար դասախոսի հետ կապ հաստատելու համար:

Շաբաթ 1-8

Դաս 1-8 (օնլայն տեքստերի և մուլտիմեդիա միջոցների օգտագործում)
Անհատական և խմբային աշխատանքներ
Հարցումներ

Շաբաթ 3

Անհատական աշխատանքի հանձնում

Շաբաթ 7

Խմբային աշխատանքի հանձնում

Շաբաթ 8

Ավարտական քննություն

Դասընթացի պահանջները և գնահատման կարգը

Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները: Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվեն ՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.

20% -մասնակցություն
25% -անհատական աշխատանք
25% -խմբային աշխատանք
30%-ավարտական քննություն

Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:

Օնլայն ուսուցիչներ

teacher
Օվսաննա Ճորոխյան

Մեթոդաբանությունը

Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:

Դասընթացի նյութերը

Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողները պետք է կարդան, լսեն, դիտեն ամբողջ նյութը և կատարեն բոլոր առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական պատմական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, մասնագիտական ամսագրերում տպագրված վերջին հրապարակումների, դպրոցական ուսումնական ծրագրերի, պատմագիտական քննարկումների և բանավեճերի հիման վրա:
Էլեկտրոնային նյութերը պատրաստված են համալսարանական և մինչհամալսարանական ուսանողների, միջնակարգ դպրոցների պատմության ուսուցիչների, Հայաստանի և Սփյուռքի չափահաս անձանց համար:

Դասընթացի գրականության ցանկը

  • Հայ ժողովրդի պատմություն, ՀԳԱ հրատ., հատոր 1-8 (Երևան 1967-1984)
  • Է. Դանիելյան, Ա. Մելքոնյան, Հայոց պատմություն (Երևան 2008)
  • Ա. Մելքոնյան, Հայոց պատմություն (Երևան 1998)